December 13, 2008

մաս (երեք) մաս առաջինից

. . .

Սպասիր, սպասիր,—1990-ականներին գրքերն այվում էին այլ հմտությամբ, վառվում էին տխրաշուք մի այլ լռությամբ, այնպիսի լռություն որն անծանոթ էր մեզ, ու ոմանք ակնկալում էին տեսնել միևնույն կարմրավուն լեզուները, շնչել միևնույն ծուխը որ համբարձվում էր տպված էջերից, զգալ այն նույն ջերմությունը որ տարածվում էր 1966-ի այրվող այգեստաններից: Բայց գրքերը երբեք նույն ձևով չեն այրվում, սպասիր, սպասիր,—այս դեպքում ինչու է անհրաժեշտ կրկնությունը, և ինչ է այն բացահայտում:

—___________-ը ճիշտ էր ասում, վեպը թեմա չունի, թեմայազերծված վեպ է: Բայց այ ինչո՞ւ հենց վեպ: Ինչո՞վ բացատրենք դա:

—Բայց . . . բայց . . . բայց . . .

—Ու իհարկե կարևոր է, որ ամենասկզբից գրողը նշում է, թե ինչ է ինքը գրում, ինչ է շարադրում . . .

—Բայց արդյոք արժե կրկնել __________-ի կարծիքը: Եվ այն էլ ո՞ր ___________-ի . . .

—Եվ ինչպես է հանդգնում այդպես ակնհայտորեն իրական դեպքերն ու ծանոթ մարդկանց ու հայտնի մարդկանց կենդանի խոսքերը, մտքերը, որոնք նրանք իրականում, երբեմն նույնիսկ տպված հարցազրույցներում կամ զրույցներում արտահայտում են, այ ինչպես է նա դրանք վերածում վեպի, ինչպե՞ս է վիպականացնում ներկան: Եվ ինչո՞ւ . . .

—Բայց . . . տարվում ես ուրիշների կարծիքներով . . . քեզ ամենաշատը ի՞նչն է հուզում:

—Այ ինչպես իմանանք, միգուցե նրա յուրաքանչյուր տողն ու յուրաքանչյուր կերպարն ինչ-որ տեղից վերցված է, նու, այսպես ասած ընդօրինակված . . .

—Քեթի Ակերի պես . . . Նրա գործերի հիմունքով, որտեղ քննարկվում են (կամ ավելի ճիշտ իրականացվում են) գրագողության սկզբունքներն ու նպատակները, օրինակ` Ի հիշատակ ինքնությանը գրքում հենց այդ գաղափարներն է արծարծում . . . Լեզվի բեմականացումը . . . Ինքնության դիմակահանդեսը . . . և այլն, և այլն, և այլն:

—Բայց ըստ ____________________-ի, ճշմարիտ արվեստագետները նախ և առաջ բարոյական կերպարներ են և կարևոր են նաև հասարակությունը առռռողջ պահելու համար, այո, նրանք հասարակության իսկական բարոյականության հսկիչներն են, իրենց գործերով` իրենք գիտակցում են, թե չեն գիտակցում . . . Ես գրականագետ չեմ, բայց խոսում եմ ինչպես մեկը, որը սիրում է հայ գրականություն կարդալ . . .

Հետո դու նստում ես գրասեղանի առաջ, նայում ձեռքերիդ ու շարունակում տպել—մի գիրք, որն արդեն ի սկզբանե արգելված է թարգմանել, որը չի թարգմանվելու ու որի թարգմանությունն արգելք է հանդիսանում բոլոր նրանց համար ովքեր արդեն ի սկզբանե գիտեն թարգմանության կարգն ու կանոնները:

. . .

No comments:

Post a Comment