October 25, 2009

դեռ հատված 4-ից

>>>

Ոչ—ոչ էլ այդպես——

Գրիմուտքը նրա, թե ինչպես անցավ 1990-ականների սպասման սրահների միջով իր մեկ-երկրորդ ինքնակենսագրականով ու արմատից կտրած մազերով, որ քսանմեկերորդ դարի իր երկրպագուների համար արխիվավորել էր թափանցիկ ծրարների մեջ ու պահել այնպես, որ դրանց դուրսբերումը չկանխվի (չնայած որ պետարխիվում փաստաթղթերը պահվում էին վստահելի փականներ ունեցող պահարաններում՝ մետաղյա տուփերի մեջ): Ու թե ինչպես, առանց հակասության մեջ մտնելու ինքն իր հետ, սահեց-անցավ հաստատության շեմքից դուրս ու դեպի սառը դեկտեմբերյան օդը——Ինչպե՞ս գրեմ, Լուսինե, որ վերհիշես: Որ վերիմաստավորվի նրա մուտքը: Որ դու՝ կանգնած դռան շեմքին, ճանաչելով նրան ու հասկանալով թե ով է, չնայած իր կերպարանափոխությանը, ու գիտակցելով որ բացահայտումը կնշանակի վերադարձնել նրան այնտեղ, որ մատնած կլինես՝ տալով նրա անունը, չմոտեցար ու թեքեցիր լարված հայացքդ, ու չտեսար թե ինչպես իջավ աստիճաններով դանդաղ` յուրաքանչյուր շարժումը հաշվարկած, բայց և անտարբեր, մի քայլը մյուսից ավելի աղոտ ու անհստակ: Սպասիր, սպասիր——Ու նրա հավատարմություն պահանջող ու միևնույն ժամանակ անհետացող կերպարանքը, այնտեղից՝ հաստատության մուտքից, ելնելով——այդ վայրկյանին, երբ դեռ չիջած, բայց ոտքն արդեն աստիճանին ու արդեն թողնելիս իր հետքը:

Սպասիր—ոչ——Ու ձեր միջև կառուցվող այդ առասպելական տարածությունը, որի շնորհիվ ընկալվում է պահի երկիմաստությունն ու դու՝ առանց որևէ հնարավոր պատասխանի, ու նա՝ անցնելով չհայտնված ու մտնելով այդ սառցապատ փողոցը: Ու գուցե այդ պահին էր, որ հասկացար նրա արդեն քեզ ծանոթ բացակայության մեջ առկայծող ներկայությունից, որ

>>>

No comments:

Post a Comment