April 22, 2010

Ոչ էլ այդպես—

>>>

(կհիշվի բայց ուրիշ ձևով, իրականի անկարևորությամբ)

(տանկերով ուրբանացված միջանցքներում, որտեղ կփնտրեն շղարշել արդի հրապարակայնությունն ու որտեղ գուցե և չլինենք, պիտի վարժվես գլասնոստի այս նոր լարվածության անդարմանելի, մնայուն)

(անհամաչափ պահերի հերթականությամբ)

(կանգնածներն այլևս չեն հարցնում)

(փոխաբերական անորոշություն նշանող առարկայական ժամանակահատվածում, արտահայտված կոշիկների մաշվածությամբ կամ այնպիսի խնայողությամբ, որ դարձվում է անհնարին)

(ավելի ուշ լուսանկարիչն ասես ուզենա առնվազն տեսնել ու ֆիքսել հոսանքափոխությունը, բայց ի տարբերություն Ուլիպոցիների, նրա ընթացքային կառուցվածքը դեֆորմացվում է պարունակությունից)

(«կարող է ինձ հետ է պատահել» ասելու ունակությունը, բայց նաև այն, որ «այնտեղ չէի»)

(երրորդ հարկում)

(երբ սեղանին գտար բացված Գիշերվուդ-ը, թեև ընդունելի է, որ այդքան ալ դյուրին գործ չէ արմատացած այդ բառերու գործածութենեն ձերբազատվիլը, զարթնելով լոզունգների մոռացման անկողնում, անհասցե բնակարանում)

(չեղյալ հայտարարված հավատարմագրերը կորցնում են իրենց գրավչությունը, լուծվում այսօրյա աղմուկում ու երև(ակայ)ի արվեստագետը որպես մատուցող այդքան էլ քմահաճ համեմատություն չէ)

(նույնիսկ շշուկով, ենթատեքստում, մտքում այն ունենալն արդեն սկսվում է դիտարկվել որպես տիպիկ «եվրոպական» թեմայի յուրացում)

>>>

No comments:

Post a Comment