August 8, 2011

Հատկապես այս օրերին՝ 1995ի աշնանը

>>>

(նույնիսկ այգիներում կանգնած ծառերն են դադարել աճելուց, կոտրվելով հեռավորության վրա ու դարձան սեփական ճյուղերով միմյանց դեմ)


(և իրոք կարծես այդ կեսը մոռացվում է, ոչ ոք դրանից հետո չէր ուզենա նույնքան քաղաքավարի լինել)

(հարցը զարթեցուցիչի հետ որևէ առնչություն չունի)

(և այսպիսով քո մեջ` սկսնակի հետ միասին, հին ձեռքն է ու քո տեղը հայտնվածներն իրենց բ(ա)նական լեզվով արտահայտվելու կարողությամբ գալիս են ակտիվորեն վիճարկելու հեռացածի հակասական ներկայությունը)

(ուրիշ ինչպես կարելի է կին ծնված լինելուն արձագանքել, եթե ոչ առևանգելով գալիքը)

(ազդանշան, որ պէտք է մեկնիմ, բայց ատիկա իսկապէս հազուադէպ երեւոյթ մըն է, որն ավելի քան հաճախ նրանց թողնում է, կարծես միայն հաստատելով)

(որ կա մեկ այլ ժամանակակցություն, ու խորհրդանիշների փոխարեն (ն)որմերին սկսել են փակցնել ընտրողների, «լրացուցիչ» քաղաքացիների ստորագրություններով ցուցակներ, սեփական տան, հողատարածքի, բնակարանի վաճառքի կամ վարձով տալու մասին հայտարարություններ և ինչու չէ, Օրեստես, թող այս գործն էլ կոչվի «Ցանկերով խաղ»)

(գուցե այդպես էր տարիներ առաջ եւ հոն կը պարզուէր ամբողջ տեսարան մը, որ դրուագ մը կը պատկերացնէր անկասկած, ըստ այն ըմբռնումի, որ ամեն պատկերացում պատմություն մը ունի պատմելիք և զուգահեռաբար կը չքանայ երբ անոր կողմը նայիս)

Ստացվում է, որ գործի իմաստն այլ էր քան նախատեսվածը

(ու որ նեղլիկ տ(ե)ղայնությունը շատ հեռուն չէր գնում և գնալ չէր էլ կարող, քանի որ չկար երկրի իսկական շահերի վրա հիմնված ծրագիր, գործողության եղանակ)

>>>

No comments:

Post a Comment