May 17, 2012

Statement from AGLA New York

For immediate release
May 17, 2012
Press contact: nancyagabian@yahoo.com

The Armenian Gay and Lesbian Association of New York is appalled by the terrorist firebombing of DIY bar on May 8 and the subsequent hate crimes against the establishment this past week. We also condemn the proliferation of verbal, Facebook, Youtube and other online attacks lodged against the queer community of Yerevan. Furthermore, we denounce acts of hate speech and threats against anyone in Armenia deemed different or "threatening to society," including artists, intellectuals, and other free-thinkers.

Most despicable are the words and actions of Dashnaksutyun MP Artsvik Minasyan, who financially sponsored the bail for one of the two neo-fascist attackers of DIY and who recently deemed their actions "in accordance with national ideology." In the same interview with Panorama News Agency, Minasyan targeted the manager of DIY, Tsomak Oganesova, stating that "her kind are destroying Armenian society." Such statements may be used to justify violent acts against hundreds if not thousands of peaceful, law-abiding citizens. To date, there has been no official call from Dashnaksutyun or the Armenian government to investigate Minasyan or to take him to task: this is unacceptable. In the meantime, Minasyan is violating Dashnak philosophy and continues to issue egregiously homophobic and harmful statements under their banner. The Armenian Parliament and Dashnaksutyun should reprimand Minasyan, ask him to resign or remove him from office immediately for inflaming conflict and endangering lives.

Today on May 17, the International Day Against Homophobia, AGLA NY stands in unity with our partnering organizations PINK, the Women's Resource Center, Queering Yerevan, and others to call for tolerance and a renewed commitment to human rights among individuals and institutions, in Armenia and in the diaspora. Most importantly, to the LGBT community in Armenia who are living under dangerous circumstances, we offer our undying support.

__
Founded in 1998, the Armenian Gay and Lesbian Association of New York (AGLA NY) provides a space for lesbian, gay, bi and transgender Armenian-Americans, their partners and their allies to come together as a community. It is a forum which fosters our visibility and strengthens our cultural and ethnic ties to the queer communities and Armenian communities to which we each belong. The purpose of AGLA NY is also to inform both the Armenian and American communities about issues of importance to LGBT Armenians and Armenian-Americans, as well as the larger American community. For more information, visit AGLA NY at http://aglany.org or email info@aglany.org.


Մամլո հաղորդագրություն
Մայիսի 17, 2012
Կապվեք՝ nancyagabian@yahoo.com

Նյու Յորքի Հայ Գեյերի և Լեսբիների Միությունը (AGLA New York) զարհուրած է մայիսի 8-ին DIY փաբի ահաբեկչական պայթեցման և դրանից հետո հաստատության դեմ ատելության հողի վրա տեղի ունեցած այս շաբաթվա այլ հանցագործությունների կապակցությամբ: Մենք դատապարտում ենք հայ ոչ-հետերոսեռական համայնքի նկատմամբ ատելության ու բռնության կոչերը՝ Facebook-ում, Youtube-ում և այլ ինտերնետային ցանցերում: Ավելին՝ դատապարտում ենք ատելությամբ լի ելույթները, հայտարարություններն ու սպառնալիքներն ընդդեմ որևէ անհատի, ով տարբերվում է մեծամասնությունից կամ համարվում «հայ հասարակության բարոյական և ազգային պատկերին անհարիր», այդ թվում՝ արվեստագետներ, մտավորականներ, և այլ ազատամիտ անձինք:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարություններն ու գործողությունները, սակայն, ամենադատապարտելին են: Նա վճարել է DIY-ի վրա հարձակման գործով ձերբակալված երկու նեո-ֆաշիստներից մեկի գրավի գումարը և որակել է վերջիններիս արարքը որպես «ազգային գաղափարախոսությանը համաձայն» արարք: «Պանարոմա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում, Մինասյանը DIY-ի տնօրեն Ծոմակ Օգանեզովայի մասին մասնավորապես նշել է՝ «... համարում եմ, որ նրա տեսակը, ոչնչացնում է հայ հասարակությունը»: Նման հայտարարությունները կարող են օգտագործվել որպես հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, խաղաղ և օրինապահ քաղաքացիների հանդեպ բռնության կիրառման արդարացում: Անընդունելի է, որ մինչ օրս Հայ Յեղափոխական Դաշնակցության կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Մինասյանին քննադատելու կամ հարցադրելու ուղղությամբ որևէ քայլ չի արվել: Մինչ այդ Ա. Մինասյանը ոտնահարում է Դաշնակցության փիլիսոփայությունը և շարունակում է ագրեսիվ, միասեռատյաց և վիրավորական հայտարարություններ տարածել Դաշնակցության անունից: ՀՀ Ազգային Ժողովը և ՀՅԴ-ն պետք է հանդիմանեն Մինասյանին և պահանջեն, որպեսզի նա հրաժարական տա կամ հեռացվի իր պաշտոնից՝ հակամարտություն հրահրելու և բազմաթիվ կյանքեր վտանգելու համար:

Այսօր՝ մայիսի 17-ին, միասեռատյացության դեմ համաշխարհային օրը, Նյու Յորքի Հայ Գեյերի և Լեսբիների Միությունը միասնաբար կանգնած է համագործակցող կազմակերպություններ՝ Փինք Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք ՀԿ-ի, Կանանց Ռեսուրսային Կենտրոնի, Տարօրինակելով Երևանը կոլեկտիվի և այլոց կողքին՝ կոչ անելով հանդուրժող լինել ու վերականգնել մարդու իրավունքների պայքարը Հայաստանում և Սփյուռքում: Եվ որ ամենակարևորն է՝ վտանգավոր պայմաններում ապրող Հայաստանի ԼԳԲՏ համայնքին առաջարկում ենք մեր հարատև աջակցությունը:

__
Նյու Յորքի Հայ Գեյերի և Լեսբիների Միությունը (AGLA NY) հիմնվել է 1998 թվականին և մինչ օրս լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր ամերիկահայերին, նրանց ամուսիններին և դաշնակիցներին տրամադրում է ապահով վայր՝ հնարավորություն տալով նրանց միավորվել որպես համայնք: AGLA NY-ը գործում է որպես ֆորում, որը նպաստում է հասարակության մեջ մեր տեսանելի դառնալուն, ինչպես նաև ուժեղացնում է մեր մշակութային և էթնիկ կապերն այն ոչ-հետերոսեռական և հայ համայնքների հետ, որոնց մենք պատկանում ենք: AGLA NY-ի նպատակն է տեղեկացնել և՛ հայ, և՛ ամերիկյան համայնքներին հայ և ամերիկահայ ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին: Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ, ապա դիմեք՝ AGLA NY հետևյալ հասցեով. http://aglany.org/ կամ գրեք՝ info@aglany.org:

No comments:

Post a Comment